Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը

16.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ այսօր մասնակցել է Ամերիաբանկի նորաբաց «էջմիածին» մասնաճյուղի բացմանը:

«Սա նոր հնարավորություն է մեր քաղաքացիներին ավելի բարձր որակով սպասարկելու, նաև հնարավորություն՝ ներկայացնել համաֆինանսավորման և սուբսիդավորման վարկերը և ստեղծել նոր աշխատատեղեր, ինչը շատ ողջունելի է: Արդեն հաստատվել է համագործակցային շղթա մարզպետարանի, քաղաքապետարանի և բանկի միջև հետագա ծրագրերի իրականացման համար»,- իր խոսքում նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:

Մարզպետին տեղեկացվել է, որ «Էջմիածին» մասնաճյուղն առաջարկվում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ հաշիվ բացելով Ամերիաբանկի «էջմիածին» մասնաճյուղում մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ:

«Նորաբաց «էջմիածին» մասնաճյուղում ներկայացված է բանկի ծառայությունների ամբողջ սպեկտրը` բիզնես վարկերից մինչև ֆիզիկական անձանց վարկավորում, գործառնական ծառայություններից մինչև ավանդային ծառայություններ: Տարվա սկզբից Ամերիաբանկն ամեն ամիս ներկայացրել է նոր պրոդուկտ, օրինակ՝ մենք առաջինը ներդրեցինք ֆիզիկական անձանց թվային վարկերը, ինչից հետո նաև բիզնես թվային վարկերը: Նորարարական լուծումներ գտնելով՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,-ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը:

«էջմիածին» մասնաճյուղի տարածքում տեղադրված են կանխիկի մուտքագրման բանկոմատ և վճարային տերմինալ: Իսկ հաճախորդների բարձրակարգ սպասարկումը կապահովի ընդարձակ, հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15