Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարակերտ համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքները

16.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Քարակերտ համայնքում ավարտվել են համայնքի Հ.Թումանյան և Հ.Շիրազ փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 27 մլն 586.4 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 49.3 % է, իսկ համայնքի մասնակցությունը` 50.7 %, համապատասխանաբար 13 մլն 586.4 հազար դրամ և 14 մլն դրամ:

Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 600 գծմ կամ 3000 քմ ճանապարհահատվածի ասֆալտապատում. Թումանյան փողոցում 2000 քմ (400 գծմ, 5 մ լայնքով), իսկ Շիրազի փողոցում 1000 քմ (200 գծմ, 5մ լայնքով):

Ասֆալտապատվող տարածքը քերվել և մաքրվել է 10 սմ հաստությամբ շերտով, ապա փռվել է խճային զանգված, հարթեցվել, տոփանվել, որից հետո 3000քմ մակերևույթը ծածկվել է 5սմ հաստությամբ տաք մանրահատիկ ասֆալտբետոնե շերտով, որը նույնպես հարթեցվել և տոփանվել է:

Ծրագրի շահառուների թիվը 15000 է, այդ թվում` Քարակերտ համայնքի և հարակից համայնքների բնակիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36