Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մայիսյան համայնքի գլխավոր թիվ 1 փողոցն ամբողջությամբ բարեկարգվել է

18.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մայիսյան համայնքում ավարտվել են գլխավոր թիվ 1 փողոցի փոսային և ընդհանուր հիմնանորոգման, մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 17 մլն 497.8 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմել է 31.42% (5 մլն 497.8 հազար դրամ), իսկ համայնքի մասնակցությունը` 68.58% (12 մլն դրամ):

Նշված փողոցը սկսվում է Երևան-Արմավիր մայրուղուց և կապում է համայնքի բոլոր փողոցները: Փողոցի վրա են գտնվում բուժամբուլատորիան, մշակույթի տունը, առևտրի ծառայությունները, համայնքապետարանը և մանկապարտեզը:

Ծրագրի արդյունքում, ընդհանուր առմամբ, իրականացվել է 1620 քմ կամ 324 գծմ ասֆալտապատում և 550 քմ կամ 110 գծմ փոսային նորոգում:
Ծրագրի շահառուների թիվը 1450 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57