Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրում ընթանում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված երկու փողոցի հիմնանորոգման աշխատանքները

18.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Արմավիր քաղաքային համայնքում շարունակվում են համայնքի Սայաթ-Նովա փողոցի Ջիվանի-Հանրապետության, Մյասնիկյան փողոցի Ջիվանի-Չարենց հատվածների հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրով նախատեսվում է 3175 քմ ճանապարհի երկշերտ ասֆալտապատում` 388 մ ընդհանուր երկարությամբ, 2060 քմ մայթերի ասֆալտապատում, 745 մ բազալտե եզրաքարերի փոխարինում, 2236 քմ հիմնային աշխատանքներ ճանապարհների նախաշերտով և 554 մ ջրատար առուների, խողովակների կառուցում:

Արդեն իսկ իրականացվել են մայթերի, ջրատար առուների եզրաքարերի և ասֆալտապատ ծածկույթի քանդման աշխատանքները: Այժմ ընթացքի մեջ են Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցի Ջիվանի֊Չարենց ճանապարհահատվածների մայթերի բազալտե եզրաքարերի և ջրատար առուների բետոնացման և կառուցման աշխատանքները։

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 70 մլն 126.9 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45% ( 31 մլն 557.1 հազար դրամ), իսկ համայնքի մասնակցությունը 55% (38 մլն 569.8 հազար դրամ):

Հիմնանորոգվող փողոցները գտնվում են քաղաքի կենտրոնական հատվածում և հարակից են Արմավիրի մարզային ոստիկանությանը, Ա. Օզանյանի անվան թիվ 5 դպրոցին, ՎՏԲ բանկի մասնաճյուղին, ինչպես նաև մեծ թվով առևտրի և սպասարկման օբյեկտների:
Ծրագրի շահառուների թիվը 37489 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44