Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել <<ԱՐՄՄԵԴ>> բժշկական կենտրոնի բացմանը

18.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, առողջապահության ոլորտի մեծաթիվ պատասխանատուների և հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել <<ԱՐՄՄԵԴ>> բժշկական կենտրոնի բացմանը:

<<ԱՐՄՄԵԴ>> ԲԿ-ն հիմնադրվել է Լենինգրադի մարզի կառավարության բժշկական ինֆորմացիոն-անալիտիկ կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արման Զաքարյանի մեթոդիկ ղեկավարմամբ: Կենտրոնը պատրաստ է իրականացնելու ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ օրվա կտրվածքով 150-200 այցելուի համար, որոնց բուժօգնություն կցուցաբերի շուրջ 45 բժշկից և միջին բուժաշխատողներից կազմված անձնակազմը` կիրառութամբ ժամանակակից բժշկական սարքավորումների լայն ընտրանու:

<<ԱՐՄՄԵԴ>> ԲԿ-ն գործունեություն է ծավալելու հետևյալ արտահիվանդանոցային ուղղություններով՝ թերապևտիկ, վիրաբուժական, պրոկտոլոգիական, ուրոլոգիական, ուռուցքաբանական, ռադիոլոգիական, նյարդաբանական, էնդոկրինոլոգիական, ընտանեկան ստոմատոլոգիական, գինեկոլոգիական, ռենտգենաբանական, մամոգրաֆիկ, սրտաբանական, գաստրոէնթերոլոգիական, մաշկաբանական, ախտորոշիչ-լաբորատոր, կոսմետոլոգիական և դեղատնային:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա առթիվ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ուրախությամբ նշել է. <<Բժշկական կենտրոնի բացմամբ արձանագրվում է այն փաստը, որ գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող Արմավիրի մարզում իրականացվում են նաև նման ներդրումային ծրագրեր, որոնք միտված են առողջապահության ոլորտի զարգացմանը>>:

Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված ծրագրերին և ունեցած ձեռքբերումներին՝ մասնավորապես առանձնացնելով վճարովի ծառայությունների կտրուկ ավելացումը, բուժանձանկազմի միջին աշխատավարձի 24.8%-ով բարձրացումը:

Կենտրոնի բացման առթիվ շնորհավորանքի և երախտաագիտության խոսք է հղել <<ԱՐՄՄԵԴ>>-ի հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը` ասելով. <<Բժշկական կենտրոնի ստեղծումը և կայացումը պահանջում էր բազում խնդիրների լուծում, որը մեզ անշուշտ հաջողվեց և այս առումով թույլ տվեք խորհին շնորհակալություն հայտնել մեզ աջակցություն ցուցաբերած Առողջապահության նախարարությանը, Արմավիրի մարզպետարանին, քաղաքապետարանին և մի շարք բժշկական կազմակերպությունների: Առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ շինարարներին, ինժեներներին և այլ մասնագետներին, որոնց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ կայացավ կենտրոնի տեխնոլոգիական բազայի ստեղծումը: Շնորհակալ եմ նաև բժիշկներին և միջին բուժաշխատողներին, որոնք ընտրեցին մեր բժշկական կենտրոնը` որպես իրենց աշխատանքային գործունեության վայր>>:

Հավելենք, որ նորաստեղծ բժշկական կենտրոնն այսօր պատրաստ է տրամադրել առաջնային բժշկական օգնություն այն նկատառումով, որ ժամանակի ընթացքում պետք է զարգացնի նաև իր գործունեությունն անհետաձգելի և ստացիոնար բժշկական օգնության ոլորտում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27