Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում նախատեսվող աշխատանքները

22.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Մամիկոն Գասպարյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, ջրօգտագործող ընկերությունների տնօրենների և մարզի մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի 41 համայնքում նախատեսվող 91630 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը և իրականացմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով ծրագրի իրականացման գաղափարը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ չկա որևէ համայնք, որը չունենա նման խնդիր: Եվ ելնելով խնդրի կարևորությունից ու նախատեսվող աշխատանքների ժամանակատար լինելուց` մարզպետը հորդորել է համայնքապետերին արագ և ինտենսիվ կերպով իրականացնել ծրագրի շրջանակում նախատեսվող գործընթացները, որպեսզի 2020 թվականին ոռոգման շրջանը մեկնարկի առանց խոչընդոտների: Ամփոփելով իր խոսքը` նա հույս է հայտնել, որ ոռոգման համակարգերի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական կլինեն և կնպաստեն ոլորտում առկա խնդիրների լուծմանը:

Հավելենք, որ նշված ծրագրով նախատեսվող շինաշխատանքները կիրականացվեն համայնքների 10-ը % համաֆինանսավորմամբ: Դրանք կմեկնարկեն 2020 թվականին և կտևեն 1,5 տարի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57