Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական խոստումը կարճ ժամանակահատվածում կյանքի է կոչվել. Գրիբոյեդով համայնքում ավարտվել է միջպետական նշանակության ճանապարհի 0.4 կմ հատվածի հիմնանորոգումը

23.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Գրիբոյեդով համայնքում ավարտվել են համայնքի Մ-3 և Մ-5 միջպետական ճանապարհները միմյանց կապող խնդրահարույց 0.4 կմ հահատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Տարիներ շարունակ ճանապարհի համապատասխան հատվածի հիմնանորոգման հարցը բարձրաձայնվել է համայնքի բնակչության կողմից և մնացել անլուծելի: Գարնանը Գրիբոյեդով կատարած այցի շրջանակում համայնքի բնակչության հետ ունեցացած հանդիպման ժամանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր որևէ ծրագրի միջոցով հարցին վերջնական լուծում տալ: Եվ այսօր արդեն խոստումն իրականություն է դարձել` մեծ ուրախություն պարգևելով գրբոյեդովցիներին:

Իրականացված ծրագրի արդյունքում ասֆալտապատվել է Չարենցի փողոցի 0.4կմ երկարությամբ և 2827 քմ մակերեսով ճանապարհահատվածը` բարելավելով համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը, մեքենաների անխափան երթևեկը և համայնքի արտաքին տեսքը:

Նշված ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծանախահաշվային արժեքը կազմել է 28 մլն 973.4 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 13 մլն 038.0 հազար դրամ (45%՝), իսկ համայնքի մասնակցությունը` 15 մլն դրամ 935.4 հազ.դրամ (55%):
Ծրագրի շահառու են հանդիսանում և Գրիբոյեդովի, և հարակից համայնքների բնակիչները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49