Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ոսկեհատ համայնքի 18 փողոց ապահովվել է արտաքին լուսավորությամբ

24.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ոսկեհատ համայնքում ավարտվել են 18 փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 10 մլն 421 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համապատասխանաբար եղել 5 մլն 210 հազարական դրամ:

Կատարված աշխատանքների արդյունքում համայնքի 10000 մ ընդհանուր երկարությամբ փողոցներն ապահովվել են արտաքին լուսավորությամբ` տեղադրվել են նոր հաղորդալարեր և LED տիպի լուսատուներ, իրականացվել է մետաղական մասերի և մեկուսիչների լրացում, ապա միացում գոյություն ունեցող ենթակայաններին:

Ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 3000 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08