Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերանորոգվում է Արազափ համայնքի մշակույթի տունը

25.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանամերձ Արազափ համայնքում շարունակվում են մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 19 մլն 070.1 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 8 մլն 581.5 հազար դրամ (45 %), իսկ համայնքի մասնակցությունը` 10 մլն 488.5 հազար դրամ (55 %):

Այժմ ամբողջությամբ ավարտել են առաջին և երկրորդ հարկի պատուհանների ու դռների տեղադրման աշխատանքները, կատարվել է նաև մասնակի հարդարում:

Մշակույթի տան վերանորոգման արդյունքում կստեղծվի 5 հիմնական աշխատատեղ: Իսկ ծրագրի շահառու կհանդիսանա 1844 մարդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:18:38