Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հետևել է Էջմիածնում սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող ասֆալտապատման աշխատանքներին

28.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Էջմիածին քաղաք և քաղաքապետի տեղակալներ Մհեր Մկրտչյանի, Արսեն Պետրոսյանի ուղեկցությամբ շրջել Վազգեն Առաջին փողոցով, հետևել համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ընթացող ասֆալտապատման աշխատանքներին:

Շինարարությունն իրականացնող ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետը կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և ընդգծել, որ ընթացող աշխատանքները գտնվում են մարզպետարանի և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպության ուշադրության ներքո:

Նշենք, որ հիմնանորոգվող փողոցի ամբողջ երկարությունը 771 մ է՝ 8000 ք/մ մակերեսով։ 2019 թվականի սուբվեցիոն ծրագրում ընդգրկված Էջմիածնի Վազգեն Առաջին և Վռամ Կոստանյան փողոցները վերանորոգվում են 158 մլն 268.3 հազար դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%, իսկ համայնքի մասնակցությունը` 55%:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49