Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատ համայնքում ավարտվել են են խմելաջրի ցանցի մի մասի վերանորոգման աշխատանքները

30.10.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Սարդարապատ համայնքում ավարտվել են խմելաջրի ցանցի մի մասի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 30 մլն 641.62 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 16 մլն 852.89 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 13 մլն 788.73 հազար դրամ:

Ջրամատակարարման համակարգի հիմնանորոգված հատվածի երկարությունը 3812 գծմ է: Ծրագրի արդյունքում իրականացվել է պոլիէթիլենային խողովակաշարերի անցկացում և միացում գործող մետաղական խողովակաշարին, որն ընդգրկում է համայնքի 23-րդ և 25-րդ փողոցներն ամբողջությամբ, իսկ 1-ին, 9-րդ, 12-րդ և 24-րդ փողոցները` մասնակի:

Ծրագրի շահառու հանդիսացող համայնքի 700 բնակիչ ապահովվել է որակյալ խմելու ջրով, 8-ժամյա ջրամատակարարման ցանցով, կրճատվել է նաև խմելաջրի կորուստը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49