Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծամոր քաղաքային համայնքում երկու բազմաբնակարան շենքի տանիք է հիմնանորոգվում

04.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Մեծամոր քաղաքային համայնքում շարունակվում են համայնքի թիվ 8 և 23 բազմաբնակարան շենքերի տանիքների` 1440 քմ ընդհանուր մակերեսով հիմնանորոգման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 42 մլն 149.86 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 18 մլն 967.44 հազար դրամ (45%), իսկ համայնքի մասնակցությունը` 23 մլն 182.42 հազար դրամ (55%):

Նշված շենքերում տանիքները գրեթե բացակայում էին: Ծրագրի շրջանակում այժմ իրականացվում են հարթ տանիքների ապամոնտաժման և նոր թեք տանիքների կառուցման աշխատանքներ:
Ծրագրի շահառու է հանդիսանում 110 ընտանիքի ավելի քանի 450 անդամ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32