Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ասֆալտապատվել է Դալարիկ համայնքի կենտրոնական փողոցը

06.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Դալարիկ համայնքում ավարտվել են համայնքի Կոմիտաս փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 20 մլն 587.7 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը համապատասխանաբար եղել է 10 մլն 293.9 հազարական դրամ:

Իրականացված աշխատանքների արդյունքում ասֆալտապատվել է համայնքի կենտրոնական համարվող Կոմիտասի փողոցը՝ ընդհանուր 4095.8 քմ մակերեսով: Այս փողոցում են գտնվում համայնքի եկեղեցին, մշակույթի տունը, միջնակարգ և երաժշտական դպրոցները, մանկապարտեզը, բուժամբուլատորիան, հայփոստի բաժանմունքը և համայնքապետարանը։

Ծրագրի շահառու է հանդիսանում Դալարիկի և հարակից համայնքների ավելի քան 16525 բնակիչ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27