Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ

10.11.2019

Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի գործընկերներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ:

Ձեր գործունեության 23 տարիների ընթացքում դուք հասցրել եք ուրույն դերակատարում ունենալ պետության կառավարման համակարգում` ձեր կարևոր լուման ներդնելով պետականաշինության գործում: Պետությունն էլ իր հերթին այսօր անում է հնարավորը` կայացած և համաչափ զարգացող համայնքներ ունենալու համար: Քանզի ապացուցված է, որ յուրաքանչյուր պետություն ուժեղ է հատկապես իր տեղական ինքնակառավարման մարմիններով, որոնց զարգացվածությունն ու կազմակերպվածությունը մեծ նշանակություն ունի երկրի կայունության գործում:

Տեղական ինքնակառավարման համակարգի հարգելի գործընկերներ, շարունակեք ձեր ամենօրյա պատասխանատու և սրտացավ աշխատանքով նպաստել համայնքների առաջընթացին ուղղված պետական քաղաքականության իրականացմանը: Եվ մի բանում համոզված եղեք, որ ձեր գործունեությամբ մասնակցում եք պետության վարկանիշի ձևավորմանը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքի գնահատականի մեջ համայնքի բնակիչն ամփոփում է ողջ պետական համակարգի աշխատանքը:

Հարգելիներս, վերստին շնորհավորելով բոլորիդ այս տոնական օրվա առթիվ` մաղթում եմ նպատակասլացություն, հաստատակամություն և շարունակական առաջընթաց` հանուն ավելի բարեկեցիկ հասարակության, ավելի ուժեղ համայնքի ու պետության:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08