Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողբավան համայնքը կապահովվի խմելու ջրով. Կողբավանում խմելաջրի համակարգ երբևէ չի եղել

11.11.2019

Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կողբավան համայնքում շարունակվում են խմելու ջրի խորքային հորի հորատման, հոսանքագծի և ջրագծի կառուցման աշխատանքները: Կողբավանն Արմավիրի մարզի այն համայնքներից է, որտեղ խմելաջրի համակարգ երբևէ չի եղել:

Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 78 մլն 055.7 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 46 մլն 833.43 հազար դրամ (60%), իսկ համայնքի մասնակցությունը` 31 մլն 222.3 հազար դրամ (40%):

Ծրագրով նախատեսված է սահմանային երեք աղբյուրների ջրերի հավաքում մեկ ընդհանուր ջրընդունիչ ավազանի մեջ և մղիչ պոմի միջոցով 1430 մ պողպատյա ջրագծով ջրի մղում համայնքի պահանջվող կետ: Այս կետում նախատեսվում է կառուցել երկու 12 խմ տարողությամբ ՕԿՋ, որտեղից ջուրը 90 մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով 3677 մ երկարությամբ ջրագծով կհասցվի Կողբավան համայնք:

Ծրագիրն ունի կենսական նշանակություն, որի իրականացմամբ ամբողջությամբ լուծվում է Թուրքիայի սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կողբավան համայնքի խմելու ջրի` տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրը:

Ծրագրի շահառու է հանդիսանում համայնքի 182 բնակիչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57