Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Գրիբոյեդով համայնքում

12.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, հասարակական-մշակութային կազմակերպությունների պատասխանատուների, այլ պաշտոնյաների և հյուրերի հետ միասին այսօր Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում մասնակցել է ռուս գրող, դրամատուրգ, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց մեկնարկը տրվել է հայ-ռուսական բարեկամության նորաստեղծ պուրակում կազմակերպված ծառատունկով:

Ծառատունկի ընթացքում պաշտոնյաները միջոցառման մասնակիցների հետ տնկել են դեկորատիվ համարվող և մինչև 25 մ բարձրության հասնող ռուսական Պովլովնյա տեսակի 20 ծառ:

Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառումը շարունակվել է համայնքի միջնակարգ դպրոցում, որտեղ տեղի է ունեցել Ռուսաստանի Գիտության, մշակույթի կենտրոնի կողմից կահավորված «Ռուսաց լեզվի կենտրոն» դասասենյակի բացում, որին էլ հաջորդել է օրվա խորհուրդը լրացնող միջոցառումը` դպրոցի սաների մասնակցությամբ:

Օրվա առթիվ իր խոսքն է հղել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` կարևորելով միջոցառման անցկացումը մարզի համար առանձնակի նշանակություն ունեցող Գրիբոյեդով համայնքում և ընդգծել, որ այն հերթական անգամ ամրագրելու է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը և այն լուսավոր ապագան, որն ունենալու են երկու բարեկամ ժողովուրդները:

Մարզպետն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաստանի Գիտության, մշակույթի կենտրոնին` Գրիբոյեդովի միջնակարգ դպրոցում «Ռուսաց լեզվի կենտրոն» դասասենյակը բացելու համար, որը, ըստ նրա, օգնելու է կրթական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելուն:

Ամփոփելով իր խոսքը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնել է, որ Գրիբոյեդովի համայնքապետի հետ պայամանավորվածություն է ձեռք բերել հաջորդ տարի բարեկարգել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված համայնքի հուշարձան-պուրակի տարածքը:

Հայ-ռուսական հարաբերությունները կարևորել, իսկ Գրիբոյեդով համայնքում նման միջոցառումների կազմակերպումը և իրականացումը խորհրդանշական է համարել Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաց լեզվի կենտրոն» դասասենյակի բացումն էլ նա համարել է լավ հնարավորություն` աշակերտների գիտելիքների ընդլայնման և ընդհանուր զարգացման տեսանկյունից:

Նշենք, որ Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև ծաղկեդրման արարողություն` Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող եղբայրական հուշարձանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49