Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ներկա է գտնվել «NօօK» սրճարանի բացմանը
15.11.2019
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և մեծաթիվ արմավիրցիների հետ այսօր ներկա է գտնվել «NօօK» սրճարանի բացմանը:
Երիտասարդական նախաձեռնությամբ բացված սրճարանում նախատեսվում է կազմակերպել գործնական հանդիպումներ, քննարկումներ, իրականացնել հետաքրքիր և օգտակար ծրագրեր:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով սրճարանի բացման կապակցությամբ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է ժամանցային մշակույթի զարգացումն Արմավիր քաղաքում՝ նախաձեռնության հեղինակներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
«NօօK» սրճարանի տնօրեն Սուսաննա Մատինյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ սրճարանի հասույթը տրամադրվելու է Արմավիր քաղաքում երիտասարդական ծրագրեր իրականացնելուն, որը մոտ ապագայում տեսանելի կլինի բոլորին: