Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Մյասնիկյան համայնքում ծանոթացել է իրականացված և նախատեսվող ծրագրերին

18.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Մյասնիկյան համայնք կատարած այցի շրջանակում ծանոթացել է համաֆինանսավորման ծրագրերով ավարտված և նախատեսվող, ինչպես նաև համայնքի բյուջեի միջոցներով իրականացված աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ:

Մյասնիկյանում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավարտվել են մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքները` շենքն ապահովագրելով քայքայումից: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 18 մլն 685.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է, իսկ համայնքի մասնակցությունը` 70%:

Մյասնիկյան համայնքի ղեկավարը մարզպետ Համբարձում Մաթևոսյանին հավաստիացրել է, որ հետագայում համայնքապետարանի կողմից մշակույթի տանը կիրականցվեն նաև ընդհանուր վերանորոգման աշխատանքներ՝ կփոխվեն դռներն ու պատուհանները, կկատարվի ներքին հարդարում: Մարզպետի հորդորով էլ մշակույթի տան և դպրոցի մասնաշենքի միջնամասում կիրականացնեն ծառատունկ` ավելացնելով համայնքի կանաչապատ տարածքները:

Համայնքապետը միաժամանակ տեղեկացրել է, որ հաշվետու տարում Մյասնիկյանի փողոցների զգալի մասն ապահովվել է էնարգախնայող ԼԵԴ լուսատուներով: Վերարոգվել և կահավորվել է մանկապարտեզի երկու խմբասենյակ, վերանորոգվել է նաև մեկ արտեզյան հոր, որը ոռոգման ջրով կապահովի մանկապարտեզի, դպրոցի և մշակույթի տան հարակից կանաչապատ տարածքները: Իսկ 2020 թվականին Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորվամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Մյասնիկյանում նախատեսվում է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում՝ համայնքի 10-ը տոկոս համաֆինանսավորմամբ:

Համայնք կատարած այցի շրջանակում մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է նաև մյասնիկյանցիների հետ, քննարկել համայնքի սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշի ապահովման կարևորությունը, որը հնարավորություն է տալու մասնակցելու պետության կողմից համաֆինանսավորվող ծրագրերին և լուծելու համայնքի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ: Մարզպետը մյասնիկյանցիների հետ քննարկել է նաև համայնքում ոռոգման ջրի հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28