Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի խոսքը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակի կապակցությամբ

20.11.2019

Ինչպես գիտենք, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, որով ամրագրել է երեխայի՝ որպես հատուկ սուբյեկտի կարգավիճակը:

Հիշյալ կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1994 թվականին՝ ընդունելով, որ երեխաներն ունեն հատուկ հոգածության և օգնության իրավունք, իսկ երեխայի անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար առանցքային դերակատարում ունի ընտանիքը, ուր տիրում է երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտ:

Բոլորիս է հայտնի, որ երեխաները տարբեր ժամանակներում ու հասարակարգերում եղել են ամենաանպաշտպանն ու խոցելին: Եվ կախված նրանից, թե որքանով է պետության ներսում պաշտպանված երեխաների իրավունքները, դրանով էլ կանխորոշվում է տվյալ պետության և հասարակության ապագան:

Ինչպես Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան վավերացրած մասնակից պետություններում, այնպես էլ Հայաստանում երեխան գերագույն արժեք է: Եվ ես վստահորեն կարող եմ ասել, որ մեր երկրում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր օրենսդրական, վարչական և այլ բնույթի միջոցներ` սույն կոնվենցիայով վավերացված երեխաների իրավունքների պաշտպանության գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար:

Շնորհավորելով մեր կյանքն անկեղծ ժպիտներով լուսավորող աշխարհի բոլոր երեխաներին Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 30-ամյակի, ինչպես նաև Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ` ցանկանում եմ, որ նրանք մեծանան առողջ բարոյահոգեբանական մթնոլորտում, իսկ նրանց իրավունքները միշտ պաշտպանված լինեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:20:32