Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրում` խիզախության դրսևորման և ճիշտ կողմնորոշման համար

28.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Hambardzum Matevosyan/Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է Բագարան համայնքի բնակիչ Կամո Գրիգորյանին, ով նոյեմբերի 19-ին հայ-թուրքական պետական սահմանի` Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում սահմանախախտի է նկատել և կանխել վերջինիս տեղաշարժը:

Մարզպետն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կամո Գրիգորյանին` Հայրենիքին մատուցած ծառայության, բարձր քաղաքացիական գիտակցության և պատրաստվածության համար` հույս հայտնելով, որ նրա արարքն օրինակ կհանդիսանա շատերի շրջանում:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում դրսևորած վճռականության ու խիզախության, ինչպես նաև պետական սահմանի պաշտպանության գործում դրսևորած անձնական օրինակով երիտասարդ սերնդի հայրենասիրական դաստիարակությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Կամո Գրիգորյանին պարգևատրել է շնորհակալագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49