Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Մայիսյան և Մեծամոր համայնքներում ծանոթացել է հաշվետու տարում իրականացված ծրագրերին

02.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում եղել է Մայիսյանում և Մեծամորում` ծանոթանալու կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, պետական աջակցությամբ և համայնքի միջոցներով կատարված աշխատանքներին:

Մայիսյանում մարզպետին ներկայացվել են սուբվենցիոն ծրագրով համայնքի գլխավոր թիվ 1 փողոցի փոսային և ընդհանուր հիմնանորոգման, մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները` 17 մլն 497.8 հազար դրամ նախագծանախահաշվային արժեքով: Նշված գումարի 31.42% տրամադրել է պետությունը, իսկ 68.58%` համայնքը: Ծրագրի արդյունքում իրականացվել է 1620 քմ ասֆալտապատում և 550 քմ փոսային նորոգում: Նշվել է, որ փողոցը կարևոր նշանակություն ունի մայիսյանցիների համար, քանի որ այդտեղ են գտնվում բուժամբուլատորիան, մշակույթի տունը, առևտրի ծառայությունները, համայնքապետարանը և մանկապարտեզը:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանին միաժամանակ տեղեկացվել է, որ հաշվետու տարում համայնքի բյուջեի միջոցներով իրականացվել է 100 գծմ ներտնտեսային ցանցի վերանորոգում և 2 փողոց գիշերային լուսավորության ապահովում: Պետական բյուջեի միջոցներով էլ ընթացքի մեջ է 1 խորքային հորի վերանորոգումը, ևս մեկի հորատումն էլ նախատեսվում է 2020 թվականի գարնանը:

Այնուհետև մարզպետն այցելել է Մեծամոր համայնք, որտեղ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով ընթացող մանկապարտեզի մասնակի վերանորոգման աշխատանքներին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը 4 մլն 286.75 հազար դրամ է` պետության և համայնքի մասնակցությունը 2 մլն 143.4 հազարական դրամ: Ծրագրով նախատեսված է նաև գույքի ձեռքբերում:

Մեծամոր համայնքի ղեկավարը Համբարձում Մաթևոսյանին տեղեկացրել է նաև, որ հաշվետու տարում համայնքի բյուջեի միջոցներով իրականացրել է շուրջ 150 գծմ ներտնտեսային ցանցի վերանորոգում և 5 փողոցի ընդհանուր բարեկարգում:

Կարևորելով պետության համաֆինանսավորմամբ և համայնքային բյուջեի միջոցներով հաշվետու տարում մարզի գրեթե բոլոր համայնքներում բուռն թափով իրականացվող ծրագրերը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ այս գործընթացը պետք է խթան հանդիսանա համայնքի բյուջեով պլանավորված եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշն ապահովելու համար, քանի որ բնակիչն արդեն ականատես է լինում, որ իր վճարած հարկերը նպատակային են ծախսվում` լուծելով համայնքում կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49