Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն Արմավիր քաղաքի հրապարակում

09.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրվա շրջանակում Արմավիր քաղաքի հրապարակում այսօր կազմակերպել էր հրշեջ-փրկարարական գույքի ցուցադրություն, որին տեղում ծանոթացել է նաև փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը:

Նշենք, որ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով համապետական միջոցառումների ծրագրի շրջանակներում սեմինար-պարապմունքներ են կազմակերպվել դպրոցներում և համայնքային ենթակայությամբ գործող հաստատություններում:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում նախատեսված է նաև աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ գրականության ցուցադրություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08