Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է 2019-2025 թթ. Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակը

11.12.2019

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արմավիրի մարզպետարանի ոլորտային պատասխանատուների, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել 2019-2025 թվականների Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության (ՀՏԶՌ) նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը, որը գլխավորել է մարզպետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը:

Ողջունելով քննարկման մասնակիցներին` Արամ Հովհաննիսյանն ամփոփ ներկայացրել է ՀՏԶՌ ռազմավարական փաստաթի նշանակությունը` ընդգծելով, որ այն ապահովում է երկարաժամկետ զարգացման հեռանկարներ և ուղղություններ Հայաստանի տարածքային զարգացման քաղաքականության համար՝ իրավիճակի, մարտահրավերների և հնարավորությունների մանրամասն ուսումնասիրության հիման վրա:

Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային զարգացման և պլանավորման բաժնի պետ Աննա Իվանյանը, նախարարության մշտադիտարկման բաժնի պետ Փառանձեմ Դարբինյանը և ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի տեխնիկական մասի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ներկայացրել են 2019-2025 թվականների ՀՏԶՌ նախագծի հիմնական դրույթները:

Նշենք, որ ՀՏԶՌ-ն մշակվել է ՀՀ կառավարության և Եվրամիության համատեղ ջանքերով՝ «Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան» ծրագրի շրջանակներում: ՀՏԶՌ-ի նպատական է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում:

Փաստաթղթի նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։ Առաջնահերթությունների շարքում մասնավորապես դասվել են առաջադեմ, կայուն գյուղատնտեսության զարգացումը, նոր սնունդը, քաղցրահամ ջրերի կառավարումը, կայուն հանքարդյունաբերությունը, զարգացած արդյունաբերությունը, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, նոր կրթությունը և նոր սոցիալական ծառայությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49