Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

25.12.2019

Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել և նվերներ է հանձնել մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին:

Ջերմ և անմիջական հանդիպման ընթացքում մարզպետը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել նրանց նախասիրություններով և ապագայի հետ կապված ծրագրերով` վստահեցնելով, որ մարզային իշխանությունը միշտ նրանց կողքին է` պատրաստ միասնական կերպով հաղթահարելու բոլոր խնդիրները:

Շնորհավորելով երեխաներին գալիք տոների կապակցությամբ` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցանկացել է, որ իրականություն դառնան նրանց մաքրամաքուր և նվիրական երազանքները, իսկ կյանքի հաջորդող տարիները լինեն առավել ուրախ և անհոգ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44