Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2019

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ,
Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Միասնական և բավականին արդյունավետ աշխատանքի արդյունքում ամփոփում ենք մեր մարզի համար աննախադեպ ձեռբերումներով և հաջողություններով առանձնացող մի տարեթիվ, որն ամուր հիմք է նախապատրաստել ավելիին հասնելու և մարզային տնտեսությունը զարգացման նոր մակարդակի վրա դնելու համար:

Ուստի եկեք ամրագրենք, որ 2020 թվականն Արմավիրի մարզը ներկայացնող մեծ ու աշխատավոր ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար լինելու է համառ ջանքերի ներդրման, արդյունավետ արարման, արատավոր երևույթների դեմ հետևողական պայքարի և նպատակների իրականացման տարի:

Հիմք ընդունելով մեր իշխանությունների որդեգրած քաղաքական և տնտեսական ճիշտ ուղեգիծը` վստահորեն կարող եմ ասել, որ մենք մուտք ենք գործում ոչ միայն 21-րդ դարի երկրորդ տասնամյակ, այլև մեր երկրի ու նրա մասնիկը հանդիսացող Արմավիրի մարզի զարգացման նոր շրջափուլ: Եվ հավատացած եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության և մարզային տնտեսության բոլոր բնագավառներում:

Թանկագին բարեկամներ,
Եկեք Նոր տարին դիմավորենք մեկս մյուսին նեցուկ լինելու, <<մենք>>-ի գիտակցումը <<ես>>-ից գերադասելու, համընդհանուր շահերով առաջնորդվելու և միմյանց նկատմամբ սերն ու հանդուրժողականությունն ավելացնելու գիտակցումով: Եվ այս պարագայում, հավատացած եղեք, անխուսափելի կդառնան մեր հաջողություններն ու ձեռքբերումները:

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս լուսավոր տոների կապակցությամբ` նախ ցանկանում եմ խաղաղություն մաղթել մեր Մայր հողին, անվտանգ ծառայություն մեր երկրի սահմաններն անսասան պահող քաջորդիներին և խոնարհվել հանուն հայենիքի նահատակված հերոսների հիշատակի առջև:

Թող Նոր տարին բարօրություն, սեր ու խնդություն պարգևի բոլոր ընտանիքներին և դառնա նոր հաղթանակների ու սեփական ուժերի հանդեպ վստահության ավելացման տարի:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08