Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերին վերաբերող հարցեր

10.01.2020

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակմանը, ներկայացմանը, քննարկմանն ու հաստատմանը վերաբերող հարցեր:

Ողջունելով ներկաներին` մարզպետը բոլորին ցանկացել է ձեռքբերումներով և հաջողություններով լի տարի` ընդգծելով, որ 2019 թվականն Արմավիրի մարզի համար եղել է հաջողված և արվելու է առավելագույնը, որպեսզի 2020-ին գերազանցվեն ձեռք բերված արդյունքները:

Ներկայացվելով սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր կարգը` Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, մասնավորապես ժամկետների, կառավարության մասնակցության չափաբաժնի և մասնավորի հետ համագործակցության հնարավորության առումով: Նա առաջարկել է հիմք ընդունել կարգում կատարված փոփոխությունները և սահմանված ժամկետում մարզպետարան ներկայացնել 2020 թվականի համար նախատեսված համայնքների սուբվենցիոն ծրագրերը:

Մարզպետը հորդորել է համայնքապետերին և համայնքապետարանների աշխատակազմերի քարտուղարներին ծրագրային փաթեթների կազմման և մշակման ընթացքում ինտենսիվ կերպով աշխատել մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի աշխատակիցների հետ, որպեսզի դրանք չվերադարձվեն լրամշակման: Նա միաժամանակ կարևորել է համապատասխան ծրագրերն ավագանու անդամների հետ և հանրային լսումների միջոցով քննարկելու անհրաժեշտությունը, որոնց մասնակցություն կունենան նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատուները:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կոչ է արել համայնքապետերին իրազեկման աշխատանքներ տանել բնակչության շրջանում` գյուղատնտեսության ապահովագրական ծրագրից օգտվելու և ծիրանի ու խաղողի այգիները կարկուտ և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերից ապահովագրելու համար:

Համապատասխան հղմամբ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի հայաստանի հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգը`  http://armavir.mtad.am/files/docs/44816.pdf

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49