Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի 9 դպրոցում կիրականացվեն մարզադահլիճների կառուցման և վերանորոգման աշխատանքներ

16.01.2020

Արմավիրի մարզի 9 դպրոցում պետական բյուջեի և այլ ներդրումային ծրագրերի միջոցներով ընթացիկ տարում կիրականացվեն մարզադահլիճների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, ներառական կրթություն ստացող երեխաների համար էլ կապահովվեն անհրաժեշտ պայմաններ:

Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում 2020 թվականի ընթացքում իրականացվող ամբողջական ծրագրերը կներկայացվեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 2019 թվականին պետական աջակցությամբ, մարզպետարանի օժանդակությամբ և դպրոցի բյուջեի խնայած միջոցներով, եռակողմ համագործակցությամբ, ինչպես նաև բարերարի օգնությամբ 26 դպրոցում իրականացվել են հիմնանորոգման, մասնակի վերանորոգման և ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքները:

  • Հաստատվել է 5 դպրոցի կառուցման ծրագիր, որից 4-ը կիրականացվի պետական աջակցությամբ, իսկ 1-ը` ՀԲ կողմից ֆինանսավորվող <<Կրթության բարելավում>> վարկային ծրագրով:
  • ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ մարզի 40 դպրոցի տրամադրվել է մարզական գույք:
  • 8 դպրոցում ներդրվել է <<Դպրոցական տաք սնունդ>> ծրագիրը, որից օգտվող դպրոցների թիվը դարձել է 65:
  • 5 դպրոցում հիմնվել է <<Արմաթ>> լաբորատորիա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49