Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին

21.01.2020

 Արմավիր քաղաքի մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված արևիկցի Գոռ Կիրակոսյանի ծննդյան 24-րդ տարեդարձին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում բեմադրվել է Արմեն Դալլաքյանի` Արցախյան ազատագրական և Ապրիլյան քառօրյա պատերազմներին նվիրված <<Մատաղիս>> ներկայացումը:

Քաջ հայորդու ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառմանը նրա ծնողների, հարազատների, համագյուղացիների, ծառայակից ընկերների ընտանիքների անդամների և մեծաթիվ հյուրերի հետ ներկա են գտնվել նաև Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:
Հավերժ փառք ու պատիվ մեր նվիրյալ հայորդիներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21