Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել

24.01.2020

2019 թվականին Արմավիրի մարզում համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման աննախադեպ աճ է գրանցվել, իսկ ընդամենը եկամուտների հավաքագրման արդյունքում Արմավիրի մարզն առաջատար է:

Սեփական եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 177,4 մլն դրամ: Տարեկան 3 մլրդ 97,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 102,6 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ ավել է հավաքագրվել 577,1 մլն դրամ:

  • Հողի հարկի հավաքագրումները կազմել են 728,7 մլն դրամ: Տարեկան 832,6մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 87.5 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 19 տոկոսով կամ 190.9 մլն դրամով:
  • Գույքահարկի հավաքագրումները կազմել են 1 մլրդ 300.7 մլն դրամ: Տարեկան 1 մլրդ 133.2 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 114.8 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 12,0 %-ով կամ 212,5 մլն դրամով:
  • Վարձակալական վճարների հավաքագրումները կազմել են 166,5 մլն դրամ: Տարեկան 167,4 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 99,5 %: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 8,8 %-ով կամ 17,9 մլն դրամով:
  • Տեղական տուրքերի հավաքագրումները կազմել են 118,0 մլն դրամ: Տարեկան 108,9 մլն դրամ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 108,3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ հավաքագրումների ցուցանիշն աճել է 8,3 %-ով կամ 25,5 մլն դրամով:

Արձանագրված բարձր ցուցանիշը թույլ է տալիս ասելու, որ համայնքների հետ շարունակվող հետևողական աշխատանքի արդյունքում 2020 թվականը ևս կամփոփվի սեփական եկամուտների հավաքագրման առավելագույն ցուցանիշով: Իսկ հավաքագրումների նման մակարդակը համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերն ավելացնելու և շարունակականությունն ապահովելու մեծ հնարավորություն կտա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08