Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված միջոցառումներին

29.01.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Ազգային ժողովի պատգամավորների, Կառավարության և Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արարատ քաղաքում այսօր մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին:

Պաշտոնյաները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա քաղաքի մշակույթի տանը մասնակցել Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Հավելենք, որ տոնական օրվա առթիվ այսօր միջոցառումներ և ծաղկեդրման արարողություններ են տեղի ունեցել նաև Արմավիրի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում: Արմավիրի մարզպետարանի կողմից էլ ծաղկեպսակ է դրվել Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հուշարձանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08