Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարտադիր սպանդանոցային մորթին ուղղված գործընթացն Արմավիրի մարզում

29.01.2020

Պարտադիր սպանդանոցային մորթի իրականացմանն ուղղված գործընթացը շարունակվում է գտնվել մարզային իշխանության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունը մարզում իրականացնելու, մասնավորապես` կենդանիների սպանդանոցային մորթը մարզի տարածքում պարտադիր ապահովելու նպատակով ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը մի շարք հանդիպումներ են ունեցել հարցով մտահոգ անասնապահների, ինչպես նաև սպանդանոցներ կառուցելու ցանկություն ունեցող տնտեսվարողների հետ:

Մասնավորապես հունվարի 21-ին մարզպետարանում տեղի ունեցած հանդիպում-քննարկման ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվել են գործընթացի կարգավորմանն ուղղված քայլերը: Համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել նաև համայնքների ղեկավարներին:

Հարցի հանրային մեծ հնչեղությամբ պայմանավորված` մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները, համագործակցելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի մասնագետների հետ, լայնածավալ աշխատանքներ են իրականացնում տնտեսվարող սուբյեկտների շրջանում` ոլորտը կարգավորող իրավական նորմերին և պահանջներին նրանց իրազեկելու ուղղությամբ:

Օրեր առաջ էլ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնի պետ Ալեքսան Մկրտչյանի հետ այցելել է մարզում գործող բոլոր 5 սպանդանոցներ, ծանոթացել վերջիններիս տեխնիկական հագեցվածությանը, ընդհանուր պայմաններին, քննարկել շահագործմանը վերաբերող մանրամասներ:

Հաշվի առնելով ինչպես Արմավիրի մարզում առկա, այնպես էլ այլ մարզերից ներկրվող անասնագլխաքանակը` մարզպետարանի կողմից ոլորտը համակարգող գերատեսչությանն առաջարկվել է մարզում կառուցել նվազագույնը 14 սպանդանոց:

Ստորև ներկայացվում է տեղեկատվություն` մարզում գործող 5 սպանդանոցի վերաբերյալ.

  • <<Մսամթերքի նոր աշխարհ>> ՍՊԸ - տեղակայված է Էջմիածին քաղաքում (պետ.տնկարան), իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մորթ: Հեռ.` (094) 00 65 65
  • Ա/Ձ Աշոտ Հակոբյան - տեղակայված է Էջմիածին քաղաքում (Ա. Մանուկյան 18), իրականացնում է խոզի մորթ: Հեռ.` (055) 01 30 90
  • <<Տեղական միս>> ՍՊԸ – տեղակայված է Նորակերտ համայնքում (Երևանյան 26), իրականացնում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ինչպես նաև խոզի մորթ: Հեռ.` (094) 41 33 99, (094) 54 33 99
  • <<ՎՍԴ>> ՍՊԸ – ք. Արմավիր (Երևանյան 2/4), իրականացնում է խոզի մորթ: Հեռ.` (077) 09 19 00
  • Ա/Ձ Լյուդվիգ Մանուկյան - շարժական սպանդանոց, իրականացնում է խոզի մորթ: Հեռ.` (099) 28 31 32

Հավելենք, որ վաղը սպանդանոցային մորթի իրականացմանը վերաբերող հարցը կքննարկվի նաև Արմավիրի մարզի խորհրդի նիստի ընթացքում:

____________________

Խնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերն են.

  1. «Մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
  2. Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է մարզպետարանների և Սննդի անվտանգության տեսչության հետ ձևավորիլ սպանդանոցների նախընտրելի քարտեզ և հասցեկան ֆինանսավորել այն նախագծերը, որոնք կլուծեն սպանդանոցների սփռվածության և հասանելիության խնդիրը :
  3. Վարչապետը նաև հարցի շահագրգիռ կողմներին մեկ այլ առաջարկ է արել` նշելով, որ եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչև հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլևս չեն վերադառնալու, վարչապետը պատրաստ է քաղաքացիներին մինչև այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59