Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոտենում է գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրերի կնքման ժամկետի ավարտը

31.01.2020

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունների հարգելի ներկայացուցիչներ, հավելյալ անգամ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները.

  • «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում մինչև 2020 թվականի մարտի 25-ը.
  • «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:

Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նշված ժամանակահատվածում համապատասխան ռիսկերից ձեր տնտեսությունը չապահովագրելու դեպքում հնարավոր բնական աղետներից հասցված վնասն այսուհետ չի փոխհատուցվելու ՀՀ կառավարության կողմից:

Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել«Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Հիշեցնենք, որ ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի: Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի 50-65 տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08