Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել միջգերատեսչական քննարկում

05.02.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և մարզպետների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում ոլորտային գերատեսչությունների ղեկավարները մարզպետների հետ քննարկել են միջգերատեսչական հարցեր, որոնք վերաբերել են կրթության և առողջապահության ոլորտի բարեփոխումներին և դրանք տարածքային կառավարման մարմինների հետ փոխգործակցության միջոցով մարզերում իրականացնելու հնարավորություններին:

Շարունակելով խորհրդակցությունը՝ նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է սպանդանոցների կառուցման հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրին և մարզպետներից հետաքրքրվել նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքից, մասնավորապես՝ ՍԱՏՄ ներկայացուցիչների մասնակցությամբ մարզի տարածքում գործող ֆերմերներին, մսավաճառներին, շահառու այլ խմբերին մեկնարկած գործընթացում ներգրավելու և իրազեկելու աշխատանքներից:

Մարզպետների կողմից ներկայացվել են մարզերում սպանդանոցների հասանելիության քանակական պատկերը, յուրաքանչյուր տարածաշրջանում նմանօրինակ ենթակառուցվածքների կարիքների գնահատման հաշվարկները: Հանձնարարականներ են տրվել վարչապետի հանձնարարականի շրջանակում շահագրգիռ բոլոր մարմինների հետ համատեղ տարվող աշխատանքները շարունակելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Աղբյուր՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49