Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում 2019 թվականի համեմատությամբ գերազանցվել են սուբվենցիոն ծրագրերի և քանակական, և գումարային ցուցանիշները

06.02.2020

Արմավիրի մարզում 2019 թվականի համեմատությամբ գերազանցվել են սուբվենցիոն ծրագրերի և քանակական, և գումարային ցուցանիշները: Սա մարզի համար հերթական աննախադեպ ցուցանիշն է, որ հիմք է տալիս ասելու, որ նախորդ տարի գրանցված ոլորտային բացառիկ հաջողությունները գերազանցվելու են` կյանքի ու կենսագործունեության նոր որակ ապահովելով մարզի ազգաբնակչության համար:

Թվային և գումարային տվյալները հետևյալն են.

  • 2020 թվականին ՏԿԵ նախարարության հաստատմանն է ներկայացվել 86 սուբվենցիոն ծրագիր` 3,183,151,600 դրամ արժեքով:
  • 2019 թվականին հաստատված 35 ծրագրից իրականացվել է 32-ը, որոնց պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 770,230,100 դրամ :
  • 2019 թվականին չիրականացված 3 ծրագիրը կիրականացվի հաշվետու տարում` 165,315,800 դրամ արժեքով:

2020 թվականի ծրագրերը ընդգրկում են հետևյալ ոլորտները.

  • Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում - 22 հայտ
  • Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում - 6 հայտ
  • Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում 4 հայտ
  • Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում 1 հայտ
  • Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 6 հայտ
  • Բնակավայրերի գազաֆիկացում - 10 հայտ
  • Մանկապարտեզների կառուցում - 3 հայտ
  • Մանկապարտեզների վերակառուցում/նորոգում - 10 հայտ
  • Բուժամբուլատորիայի շենքի վերանորոգում - 1 հայտ
  • Հասարակական շենքերի (մշակույթի տուն, երաժշտական դպրոց, համայնքապետարան, հանդիսությունների սրահ) վերանորոգում - 11 հայտ
  • Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում - 3 հայտ
  • Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում - 4 հայտ
  • Հակակարկտային կայանների ձեռքբերում (16 կայան) - 3 հայտ 
  • Գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում - 2 հայտ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-17 10:22:50