Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում գյուղատնտեսականհամախառն արտադրանքը 2019-ին կազմել է 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը
07.02.2020
Արմավիրի մարզի տնտեսությունում գերակշռողը գյուղատնտեսության ոլորտն է: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2018 թվականին կազմել է 176.3 մլրդ. դրամ, իսկ 2019-ին` 179.4 մլրդ. դրամ` հանրապետության ցուցանիշի 21%-ը: Արմավիրի մարզն այս ցուցանիշով առաջատար է մյուս մարզերի ցանկում:
2019 թվականին Արմավիրի մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները Հայաստանի Հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.
- շինարարություն՝ 8.7%
- արդյունաբերություն՝ 5.1%
- մանրածախ առևտուր՝ 3.5%
- ծառայություններ՝ 1.6%
- գյուղատնտեսություն՝ 21%
Աղբյուրը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներ՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին ( https://www.armstat.am/file/article/sv_12_19a_122.pdf )