Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

07.03.2020

Սիրելի կանայք,
Ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա` մարտի 8-ի առթիվ:

Պատահական չէ, որ Կանանց տոնը համընկնում է գարնան գալուստի և բնության զարթոնքի հետ: Քանզի կինն է կյանքի սկիզբը, բնության այն քնքուշ էակը, ով ստեղծված է սեր, հոգատարություն ու ջերմություն տարածելու համար:

Սիրելի կանայք, մեր պետությունը, ընտանիքը և ազգային արժեքները կայուն ու հարատև են հենց ձեր շնորհիվ: Եվ այսօր պատեհ առիթ է կրկին շնորհակալություն հայտնելու ձեզ մեր իրականությունն առավել ներդաշնակ, կյանքը` գեղեցիկ, իսկ ապագան լուսավոր դարձնելու համար:

Կրկին շնորհավորելով ձեզ գարնանային այս ոգեշնչող տոնի առթիվ՝ ցանկանում եմ, որ միշտ փոխադարձվի այն բարին ու դրականը, որով գունավորում եք մեր կյանքը: Եղեք առողջ, երջանիկ և միշտ շրջապատված սիրով ու ջերմությամբ:
Տոնական բարձր տրամադրություն և ամենայն բարիք բոլորիդ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08