Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շուտով կմեկնարկի դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի 2-րդ փուլը

09.03.2020

Տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի 2-րդ փուլը:

Դպրոցական աբոնեմենտային համակարգը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-ից 12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների համար: Այն հնարավորություն է տալիս նրանց ուսումնական տարվա ընթացքում անվճար հիմունքներով այցելել երեք մշակութային հաստատություն՝ թանգարան, թատրոն և համերգասրահ:

Դպրոցական աբոնեմենտային համակարգի ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների թվով մարզպետարանին հատկացվել է 36078 աբոնեմենտային տոմս, որոնք արդեն տրամադրվում են մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49