Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային ենթակայության պոլիկլինիկաները շաբաթ-կիրակի օրերին կշարունակեն հերթապահություն իրականացնել

20.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,
Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի (COVID-2019) դեմ պայքարի համալիր միջոցառումների շրջանակներում` Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հանձնարարությամբ մարզային ենթակայության պոլիկլինիկաները շաբաթ-կիրակի օրերին կշարունակեն իրականացնել հերթապահություն՝ 10:00-ից մինչև 16:00-ն:

Միաժամանակ Ձեզ ենք ներկայացնում Արմավիրի մարզի բուժհաստատություններում շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները և կոչ անում. գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, անհապաղ դիմել մոտակա բուժհաստատություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով⤵️

«Զարիշատ (Արամ) Մարտինի
Մկրտչյանի անվան» Արմավիրի բժշկական կենտրոն
0237/2-26-87

Մեծամորի բժշկական կենտրոն
0237/3-31-53

Էջմիածնի բժշկական կենտրոն
0231/5-25-78

«Քեվօրք և Անիթա Փակումեանների
հիշատակի Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն
093-51-08-30
098-21-02-94

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:

Առողջություն բոլորին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20