Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

24.04.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր մեր համազգային վշտի` Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է:

Օսմանյան Թուրքիայի իշխանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրեցին և իրականացրեցին հայությանը բնաջնջելու հրեշավոր ոճրագործությունը: Եվ այսօր, գլուխ խոնարհելով մեր անմեղ նահատակների հիշատակի առջև, փաստում ենք, որ ջարդարարներին դա չի հաջողվել: Չի հաջողվել հայի անկոտրում կամքի և լինելիության վաստակած իրավունքի շնորհիվ:

Մենք այսօր երախտագիտությամբ հիշում ենք նաև Մեծ եղեռնը վերապրած մեր հայրենակիցներին, ովքեր հաղթահարելով անմարդկային տառապանքներն ու պարտադրված արտագաղթը` իրենց մեջ ուժ գտան վերահաստատվելու մայր Հայաստանում և սփյուռքում ՝ վառ պահելով հայի ինքնությունն ու անունը:

Հայի դարավոր պատմությունը և մահին հաղթած տեսակը մեզ թույլ է տալիս ասելու, որ միայն մեր միասնականությամբ և հավերժող գոյությամբ կարող ենք հաղթահարել Հայոց ցեղասպանության հսկայական ցավը և վերականգնել պատմական արդարությունը: Իսկ այսօր, ավելի քան երբևէ, մենք պարտավոր ենք համախմբվել և վճռական քայլելով առաջ շարժվել` կերտելով մեր ազգի արժանապատիվ ներկան ու ապագան:

Հավերժ խոնարհում Հայոց մեծ եղեռնի սրբադասված նահատակների հիշատակին և փառք հայ ժողովրդին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08