Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենօրյա մշտադիտարկում` նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով

30.04.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան որոշմամբ ստեղծվել է Արմավիրի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի կանխարգելման նպատակով ամենօրյա մշտադիտարկում իրականացնող երեք աշխատանքային խումբ, որոնք հսկողություն են սահմանում.
• Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված անձանց ազատ տեղաշարժի իրավունքի մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ:
• Արմավիրի մարզի ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված տնտեսական գործունեության տեսակների մասով կիրառվող ժամանակավոր սահմանափակումների նկատմամբ:
• Արմավիրի մարզում գործող կազմակերպություններում նոր կորոնավիրուսային հիվանդության (covid-19) համաճարակի տարածումը կանխելուն ուղղված կանոնների պահպանման նկատմամբ:
Աշխատանքային խմբերը մշտադիտարկումն իրականացնում են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ: Համապատասխան որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացման վերաբերյալ ամենօրյա տեղեկություն է ներկայացվում մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, ինչպես նաև քննարկվում են արձանագրված թերությունները և բացթողումները` տալով դրանց համարժեք լուծումներ:

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08