Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում 2 մարզադահլիճ կկառուցվի, ևս 7-ն էլ կվերակառուցվի

07.05.2020

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճ կկառուցվի: Այս ուղղությամբ աշխատանքներ կիրականացվեն նաև մարզի 8 հանրակրթական ուսումնական հաստատությունում:


—————————

ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել և հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով նախատեսվում են նաև.
- Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցում,
- «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի կառուցումը,
- «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Արմավիրի հ. 8 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Շահումյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում,
- «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցում:

Հավելենք, որ նույն որոշմամբ հաստատվել է նաև «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման ծրագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:44:10