Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն

Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն 23.04.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ քննարկեցին 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքը, իրականացվեց վերջնական հայտերի բաժանում՝ ըստ առաջնահերթությունների, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս: 

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 22.04.2024

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքի ղեկավարների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց մարզի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին բժշկական կենտրոններ, վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ, ծանոթացավ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքների կողմից...

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և  Արմավիր համայնքի Լուկաշին, Խանջյան և Հացիկ գյուղերում բնակեցված մեր հայրենակիցների հետ

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Արմավիր համայնքի Լուկաշին, Խանջյան և Հացիկ գյուղերում բնակեցված մեր հայրենակիցների հետ 19.04.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Խանջյան գյուղում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խանջյան, Լուկաշին, Հացիկ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին: Մեր հայրենակիցներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մանրամասները, առաջիկայում մեկնարկող բնակարանային ապահովման ծրագիրը: Հանդիպման ընթացքում մեր հայրենակիցներին հետաքրքրող տարաբնույթ հարցերին տրվեցին պարզաբանումներ: 

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը 17.04.2024

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը, որն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը: Եզդիների կարևոր տոներից մեկը գլխավոր տաճարում նշելու և օրհնություն ստանալու եկած տարբեր երկրների եզդիական համայնքների ներկայացուցիչներին մարզպետը շնորհավորեց՝ մաղթելով,...

Մարզի ղեկավարը  հետևել է  Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Մարզի ղեկավարը հետևել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 16.04.2024

Մարզի ղեկավարը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հետևել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, այժմ աշխատանքներ են ընթանում փողոցի Նալբանդյան - Ավետիսյան հատվածում: Շինարարական կազմակերպության պատասխանատուները և տեխհսկողը Դավիթ Խուդաթյանին...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքի ուղերձը՝  Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքի ուղերձը՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ 16.04.2024

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանական համակարգն իր գործունեությամբ կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ՝ ոստիկանությունը իրավակարգի պահպանման, երկրի կայունության երաշխավորն ու հիմնասյունն է: Սիրելի՛ ոստիկաններ, Օգտվելով առիթից՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36