Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

12.05.2020

Սիրելի բուժքույրեր, ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Ձեր մասնագիտությունն իսկապես եղել է, կա և կշարունակվի որակվել որպես մեծագույն նվիրում պահանջող և մարդասիրական մասնագիտություն, որը լավագույնս դրսևորվում է հատկապես մեր օրերում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում:

Հավատացած եղեք, որ այն հոգատարությունն ու սերը, որը դրսևորվում է բուժհաստատությունում սպիտակ խալաթ կրող յուրաքանչյուր անձի կողմից, միշտ փոխադարձվում է ամենաանկեղծ ու մարդկային վերաբերմունքով: Եվ ավելի մեծ ու իրական գնահատանք բժշկի համար կարծում եմ գոյություն չունի:

Հարգարժան բուժքույրեր, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել ձեզ մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանալով ամուր կամք և անձնական երջանկություն: Եվ թող ձեր նվիրական աշխատանքը միշտ հաջողությամբ պսակվի:

Ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-02 17:56:07