Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի Վաղարշապատ  համայնքում այսօր անցկացվեց  «Առողջ ապրելակերպի արշավը»

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում այսօր անցկացվեց «Առողջ ապրելակերպի արշավը» 25.04.2024

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, Առողջապահության նախարարության պատասխանատու աշխատակիցների, դպրոցականների հետ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքից մեկնարկվեց և Էջմիածնի հրապարակում շարունակվեց «Առողջ ապրելակերպի արշավ» ծրագիրը: Արշավի ընթացքում ներկայացվեցին տաղավարներ, որոնցում իրականացվեցին առողջ վարքագծի...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Ամավիրի քաղաքային զբոսայգում՝ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեց

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը Ամավիրի քաղաքային զբոսայգում՝ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեց 24.04.2024

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների, մարզային և համայնքային պաշտոնյաների, Արմավիրի մարզպետի աշխատակազմի, մարզային և համայնքային ենթակայության կառույցների տնօրենների, ավագանու անդամների, քաղաքացիների հետ Արմավիրի քաղաքային զբոսայգում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեցին` ծաղկեպսակներ դնելով և ծաղիկներ խոնարհելով 1915 թվականի Մեծ եղեռնի մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Հիշատակն արդարոց...

Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն

Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների հետ անցկացրեց խորհրդակցություն 23.04.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանը մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ քննարկեցին 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքը, իրականացվեց վերջնական հայտերի բաժանում՝ ըստ առաջնահերթությունների, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս: 

Ամփոփվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի    մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Արմավիրի մարզային փուլի արդյունքները 22.04.2024

Ապրիլի 22-ին Արմավիր քաղաքի մարզադպրոցում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի ՀՀ Արմավիրի մարզային փուլը, որոնց մասնակցում էին մրցույթի համայնքային փուլում հաղթող ճանաչված դպրոցների թիմերը: Համառ և հետաքրքիր պայքարում 5-9-րդ դասաարանների խմբում 1-ին տեղ գրավեց «Հացիկի Ավետիս Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, 2-րդ տեղը «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, իսկ 3-րդ տեղը «Մերձավանի միջնակարգ...

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 22.04.2024

Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքի ղեկավարների և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելեց մարզի Արմավիր, Մեծամոր և Էջմիածին բժշկական կենտրոններ, վերակառուցվող ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Արմավիրի մարզի մասնաճյուղ, ծանոթացավ բժշկական կենտրոնների տարբեր բաժանմունքների կողմից...

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և  Արմավիր համայնքի Լուկաշին, Խանջյան և Հացիկ գյուղերում բնակեցված մեր հայրենակիցների հետ

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Արմավիր համայնքի Լուկաշին, Խանջյան և Հացիկ գյուղերում բնակեցված մեր հայրենակիցների հետ 19.04.2024

Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Խանջյան գյուղում հանդիպեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Խանջյան, Լուկաշին, Հացիկ գյուղերում բնակվող մեր հայրենակիցներին: Մեր հայրենակիցներին ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի մանրամասները, առաջիկայում մեկնարկող բնակարանային ապահովման ծրագիրը: Հանդիպման ընթացքում մեր հայրենակիցներին հետաքրքրող տարաբնույթ հարցերին տրվեցին պարզաբանումներ: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49