Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ծանոթացել է գյուղոլորտում ընթացող աշխատանքներին

21.05.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Վաղարշապատի տարածքում հիմնված երկու այգեգործական տնտեսություն, ծանոթացել 2019 թվականի ընթացքում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած խնձորի և տանձի ցուցադրական տնկարանի ձևավորման գործընթացին և նախատեսվող ծրագրերին, ապա եղել է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից մշակվող խաղողի այգիներում, որտեղ մշակվում է շուրջ 170 սորտի խաղող:

Այնուհետև մարզպետն այցելել է Երևան-Արմավիր ճանապարհի հարևանությամբ 2019 թվականին բացված գյուղմթերքի մեծածախ վաճառքի շուկա, ծանոթացել մարզի գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող պտուղ-բանջարեղենի իրացման համար ստեղծված բարենպաստ պայմաններին և շուկայի տնօրինության առաջիկա ծրագրերին, որոնք միտված են գյուղացու հոգսը թեթևացնելուն և գյուղմթերքի իրացման հնարավորություններն ընդլայնելուն:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է մարզում գյուղոլորտի զարգացմանն ուղղված տարաբնույթ ներդրումային ծրագրերի իրականացումը` այդ գործընթացում կարևորելով ոլոտին ուղղված պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունը և արդյունավետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49