Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկար սպասված ծրագրերը կյանքի են կոչվում`զարգացնելով համայնքային ենթակառուցվածքները

23.05.2020

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շուտով կմեկնարկեն Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները. ծրագրային հայտը հավանության է արժանացել Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 17 մլն 359 հազ. 240 դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 7 մլն 811 հազ. 790 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 9 մլն 547 հազ. 450 դրամ:

Սուբվենցիոն ծրագրում ընդգրկված Մյասնիկյան փողոցը համայնքի գլխավոր փողոցն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է 2810 քմ: Փողոցի երկու կողմերում գտնվում են հասարակական նշանակության մի շարք կառույցներ, բազմաբնակարան շենքեր և առանձնատներ:

Ծրագրի շահառուների թիվը շուրջ 4000 է, այդ թվում` 650 նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխա: Ծրագրի արդյունքում և համայնքի բնակչության, և տրանսպորտային միջոցների համար կապահովվի անվտանգ և հարմարավետ տեղաշարժ:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 8-10-ը աշխատատեղ, իսկ ավարտից հետո փողոցի հարակից հատվածներում կբացվեն առևտրի և կենցաղային ծառայությունների կենտրոններ` ապահովելով ավելի քան 10-ը հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44