Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողբավան համայնքը սուբվենցիոն ծրագրով գյուղտեխնիկա և կցորդ սարքեր ձեռք կբերի

25.05.2020

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության է արժանացել Կողբավան համայնքում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ իրականացման համար գյուղտեխնիկայի, տարբեր գործիքների և կցորդ մեքենաների ձեռքբերման ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 990.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 9 մլն 445.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 544.5 հազ. դրամ:

Ծրագրի արդյունքում համայնքի հողօգտագործողները հնարավորություն կունենան առավել արդյունավետ կազմակերպելու գյուղատնտեսական, մասնավորապես` հողագործության հետ կապված աշխատանքները: Կողբավանցիներն այլևս ստիպված չեն լինի մասնավորի կողմից գյուղտեխնիկա վարձակալել: Բացի այդ, ծրագրի արդյունքում համայնքում կընդլայնվեն մշակովի հողատարածքները և կբարելավվի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49