Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն հայտ

25.05.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 8 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.

  • Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունց փողոցների գազիֆիկացում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 715 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը կազմում են 50%` 7 մլն 857 հազարական դրամ:

  • Սարդարապատ համայնքում հակակարկտային կայանների տեղադրում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 100 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 40%` 8 մլն 40 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 60%` 12 մլն 60 հազար դրամ:

  • Ամբերդ համայնքի Պտղաբույծների, Կոլտնտեսականների, 4-րդ փողոցների և 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի գազաֆիկացում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 890 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունկազմում է 50%՝ 7 մլն 945.09 հազարական դրամ:

  • Արևիկ համայնքի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 28-րդ և 30-րդ փողոցների գազիֆիկացում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 703 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցություն կազմում է 50%` 11 մլն 351 հազարական դրամ:

  • Արաքս (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի ընթացիկ վերանորոգում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 69 մլն 121 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 65%` 44 մլն 928 հազար 754 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 24 մլն 192 հազար դրամ:

  • Մարգարա համայնքի թիվ 6, 7, 8, 11, 12, 13 փողոցների ջրամատակարարման ցանցի կառուցում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 480 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 70%` 8 մլն 36 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 30%` 3 մլն 444 հազար դրամ:

  • Դալարիկ համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքի դռների և պատուհանների տեղադրում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 9 մլն 676 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 48%` 4 մլն 644 հազար 864 դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 52%` 5 մլն 31 հազար դրամ:

  • Դալարիկ համայնքի հանդիսությունների սրահի և մարզասրահի տանիքի վերակառուցում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 12 մլն 561 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 35%` 4 մլն 396 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 8 մլն 164 հազար դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց`մարզպետարանի անմիջական հսկողության ներքո:

Հավելենք, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ընդհանուր առմամբ, արդեն հավանության է արժանացել 19 սուբվենցիոն հայտ:

Գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08