Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետը Սահմանապահի օրվան ընդառաջ շնորհավորել է ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատի հրամանատարին

26.05.2020

Շնորհավորանքի խոսքում մասնավորապես ասված է. «Հարգարժան պարոն Վլասով, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Սահմանապահի օրվա կապակցությամբ:

Սահմանապահների ամենօրյա պատասխանատու աշխատանքի շնորհիվ մեր Հայրենիքի սահմանները լուրջ խոչընդոտ են դարձել ահաբեկիչների, ապօրինի միգրանտների և մաքսանենգների համար:

Վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի սահմանապահները միշտ առանձնացել են սերտ և արդյունավետ համագործակցությամբ, փոխըմբռնմամբ և փոխաջակցությամբ, որոնք կարևոր ցուցանիշներ են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Այս տոնական օրվա առթիվ ընդունեք իմ անկեղծ երախտագիտության խոսքերը՝ Ձեր անգնահատելի աշխատանքի և մեր խաղաղության ու հանգստության համար: Ես անկեղծորեն մաղթում եմ Ձեզ և Ձեր մերձավորներին առողջություն, խաղաղություն և բարեկեցություն: Հաջողություններ Ձեր դժվարին ծառայության գործում` ի բարօրություն մեր Հայրենիքի և երկու եղբայրական ժողովուրդների»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:44:10