Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մայիսի 28-ին քաղաքացիներին չի թույլատրվի այցելել Սարդարապատի հուշահամալիր

27.05.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, փակ են լինելու դեպի Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պատմության թանգարան տանող հետիոտների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությունների շրջանակում տեղի կունենա միայն արարողակարգային միջոցառում` բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Իսկ երեկոյան նախատեսվում է տոնական հրավառություն։

Ոստիկանները ողջ օրվա ընթացքում կհսկեն տարածքը, որպեսզի քաղաքացիները չմոտենան և կուտակումներ տեղի չունենան:

Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հայցում ենք բոլորի ներողամտությունը և շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08